Մակրոնի զանգը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու
Հունիսի 30, 2025

Մակրոնի զանգը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու

Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ֆրանսիան Փաշինյանի կողքի՞ն է, թե՞ պատմությունն է կրկնվում

Երբ Մակրոնի հովանու ներքո Պրահայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, դա ներկայացվում էր իբրև «լեգիտիմ իշխանությանը» աջակցելու և տարածաշրջանային հարաբերությունները «կարգավորելու» գործընթացի երաշխավորում։

Արդյունքում Արցախը չկա։

Այժմ, երբ նույն Ֆրանսիան սատարում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կատարվող հարձակումները ու հոգևորականների բռնաճնշումները, դա այլևս չեզոքություն չէ, այլ՝ ակնհայտ համաձայնություն տեղի ունեցողի հետ։

Պատահական չէ, որ սա հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու։ Այսօր էլ՝ նոր ձևերով, արդեն հայերենով, բայց նույն բանաձևով՝ զիջում հանուն շահի։

Միաժամանակ Ֆրանսիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյա հայության ապագա զանգվածային արտագաղթը դիտարկվում է որպես պոտենցիալ ռեսուրս՝ այնտեղ, իսկ այստեղ՝ պետականությունն ու ինքնությունը կազմաքանդող գործոն։

Եկեղեցին թիրախավորել, Արցախից հրաժարվել, արժեքները վերացնել` թրքացնելով տարածաշրջանը, և հայությանը կրկին ստիպել բռնելու գաղթի ճամփան։

Ու այս ամենին զուգահեռ սրվում են ռուս֊ ադրբեջանական հարաբերությունները։

Պատահականությունների շարք է արդյո՞ք…»։

Rate this item
(0 votes)

Լրահոս